Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Առողջ տղամարդ` առողջ ընտանիք. Արեն Բաբլումյան

Առողջ տղամարդ` առողջ ընտանիք. Արեն Բաբլումյան

Դեկտեմբերի 17-ին «Ani Plaza» հյուրանոցի «Անի» դահլիճում կայացավ «Տղամարդու առողջություն» խորագիրը կրող Հայ-ռուս-ամերիկյան միասնության III գիտաժողովը, որի ընթացքում քննարկվեցին տղամարդու առողջությանը վերաբերող մի շարք խնդրահարույց հարցեր` սրտաբանական, ռևմատոլոգիական, նյարդաբանական, սննդաբանական և ուրոլոգիական տեսանկյուններից:


Բացման խոսքով հանդես եկավ գիտաժողովի նախագահ ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ պրոֆ. Ա. Մուրադյանը: 

Հայ-ռուս-ամերիկյան հասարակական կազմակերպության նախագահ, «Արմենիա» ՀԲԿ ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Արեն Բաբլումյանը` գիտաժողովի կազմակերպիչը, մեզ հետ զրույցում ասաց. «Մեր գիտաժողովի հիմնական նպատակներից մեկը` տղամարդու առողջության խնդիրները լուսաբանելն է, ինչպես նաև խնդիրների լուծման եղանակները բժիշկներին հասու դարձնելը, հատկապես` առաջին օղակներին»: Բաբլումյանի խոսքով, առաջին օղակում են ընտանեկան բժիշկները և նրանց մասնագիտական բարձր պատրաստվածությունը կօգնի սիրտ-անոթային, սեռական ակտիվության, մի շարք ուրոլոգիական խնդիրներ վաղ շրջանում հայտնաբերելու հարցում:


Հայ-ռուս-ամերիկյան միասնության III գիտաժողովը կազմակերպության կողմից տարվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփումն էր: Ըստ զրուցակցի, հասարակական կազմակերպության անդամնրը այցելել են մարզեր` Վանաձոր, Գյումրի, Հոկտեմբերյան, և տեղում ծանոթացել խնդիրներին, մասնագիտական կարծիքներ փոխանակել:


 «Գիտաժողովը սահմանափակվեց մեկօրյա ժամկետում, քանի որ պլանավորել ենք ամիսներ հետո մեծ գիտաժողով իրականացնել»,- ասաց Բաբլումյանն ու ավելացրեց, որ 2012թ. ապրիլ ամսին Երևան կժամանեն բազմաթիվ հյուրեր, մասնավորապես` Ռուսաստանի դաշնությունից: Այս գիտաժողովին ՌԴ ներկա էր միայն ԲԳԱ թղթակից անդամ պրոֆ. Ա. Կամալովը:


Զրույցի վերջում Բաբլումյանին խնդրեցինք խոսել հայ տղամարդկանց սեփական առողջության նկատմամբ անտարբեր լինելու մասին: «Զգոն չեն սեփական առողջության նկատմաբ, բժշկի դիմում են ուշացումով, երբ խնդիրը լուծելու համար կանգնում ենք մի շարք արգելքների առջև: Սեփական առողջության նկատմամբ անտարբերության դրսևորումը, հավանաբար, գալիս է արմատացած սովորույթներից. հայ տղամարդիկ շատ ավելի ուրիշ առաջնային խնդիրներ գերադասում են սեփական առողջությունից », -ընգծեց Բաբլումյանն ու խորհուրդ տվեց չմոռանալ այն հայտնի կարգախոսը, համաձայն որի` առողջ ընտանիքի հիմքում առողջ տղամարդն է:

 

Լուսանկարը` vitaura.com

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ